Նորություններ

ԻՊ-ն Անկարայի կենտրոնում վարձակալած բնակարանում ծայրահեղական իսլամ է քարոզում անչափահասներին. «Միլլիյեթ». artsakhpress.am

Թուրքական «Միլլիյեթ» թերթի լրագրող Փաշա Ալյուրթն իր իսկ նախաձեռնած լրագրողական հետաքննության ընթացքում պարզել է, որ Անկարայի կենտրոնում գտնվող շենքերից մեկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները բնակարան են վարձել, որտեղ ծայրահեղական իսլամիստական քարոզչություն են իրականացնում անչափահասների շրջանում:

Լրագրողի փոխանցմամբ՝ բնակարանում ԻՊ-ի քարոզներին մասնակցում է 30 երեխա, որոնցից 25-ը՝ աղջիկ: Նրանց տարիքը տատանվում է 9-17-ի միջև: Իսկ բնակարանի մեկ ամսվա վարձը, ըստ Ալյուրթի, մոտ 1.300 ԱՄՆ դոլար է:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան շտապել է արձագանքել այս հոդվածին և հայտարարել է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում ամենահետևողական երկիրն է:

«Մենք մեծ պայքար ենք տանում օտար ահաբեկիչների դեմ: Թուրքիան այս առումով ամենահետևողական երկիրն է: Մենք Թուրքիայից վտարել ենք 98 երկրից եկած 3.790 ահաբեկչի», -ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է Ալան:

Ի դեպ, լրագրողների կողմից սա առաջին ահազանգը չէ, որը վերաբերում է Անկարայի և Ստամբուլի տարածքում ԻՊ-ի կողմից տարվող բացահայտ ու անխոչընդոտ քարոզչական գործունեությանը:

Մանրամասները՝ artsakhpress.am կայքում

Back to top button