Նորություններ
Հալեպում սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը. artsakhpress.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը` Աբու Մուհամեդ ալ-Ադնանին ոչնչացվել է Սիրիայի Հալեպ քաղաքում:
Ծայրահեղական խմբավորումների համացանցային ակտիվությանը հետևող կազմակերպության տվյալներով` իսլամիստների հետ առնչություն ունեցող լրատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան հայտնել է ալ-Ադնանիի սպանության մասին:
Ավելի վաղ բրիտանական Sunday Times պարբերականը, վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայությունների ղեկավարներին, տեղեկացրել է, որ ալ-Ադնանին, ում ԱՄՆ-ն ներառել էր միջազգային ահաբեկիչների ցուցակում, պատասխանատու է առնվազն 5 երկրում գործող ահաբեկչական ցանցերի համար: Այդ երկրներն են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Բելգիան:
Մանրամասները՝ artsakhpress.am կայքում