Սպորտ

Բունդեսլիգա․ «Բորուսսիան» մեկնարկեց հաղթանակով, այլ արդյունքներ

Դորտմունդի «Բորուսսիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի 2016-17թթ․ խաղաշրջանում։

Մեկնարկային խաղում Թոմաս Տուխելի թիմը 2։1 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ․ դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Մայնցից» հաշիվը կրճատեց Յոշինարի Մուտոն։

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Այնտրախտը» նվազագույն հաշվով հաղթել է «Շալկեին», «Քյոլնը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Դարմշտադի» դարպասը, «Վոլֆսբուրգը»՝ «Աուգսբուրգի», իսկ «Համբուրգը» և «Ինգոլշտադը» ոչ-ոքի են խաղացել՝ 1։1:

Բունդեսլիգա, առաջին տուր

«Բորուսսիա Դորտմունդ» — «Մայնց»՝ 2։1
Գոլը՝ Օբամեյանգ 17՛, 89՛ / 11-մետրանոց — Մուտո 90+2՛

«Այնտրախտ» — «Շալկե»՝ 1։0
Գոլը՝ Ալեքսանդր Մեյեր 13՛
Հեռացում՝ Հեկտոր 79՛

«Աուգսբուրգ» — «Վոլֆսբուրգ»՝ 0։2
Գոլը՝ Դանիել Դիդավի 35՛, Ռիկարդո Ռոդրիգես 89՛

«Քյոլն» — «Դարմշտադ»՝ 2։0
Գոլերը՝ Մարսել Ռիսե 11՛, Անտոնի Մոդեստե 61՛

«Համբուրգ» — «Ինգոլշտադ»՝ 1։1
Գոլերը՝ Բոբի Վուդ 30՛ — Լուկաս Հինտերզեր 79՛

sport.times.am

Back to top button
Close