ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Բացվեց հուշաքար՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների

Այսօր Գյումրու Մուշ 2 թաղամասում բացվեց հուշաքար՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության:

Հարակից հատվածում օրեր առաջ բացվել էր հուշատախտակ՝ ի հիշատակ ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանի: Այժմ արդեն նրա հոր՝ Արթուր Ստեփանյանի նախաձեռնությամբ բացվեց ապրիլյան պատերազմում զոհված 7 գյումրեցի զինծառայողներին նվիրված հուշաքարը:

Հիշենք նրանց.

Մելքոնյան Վլադիմիր Աշոտի

Ստեփանյան Մերուժան Արթուրի

Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի

Գալստյան Հրաչ Վարդանի

Վարդանյան Գևորգ Գագիկի

Աբգարյան Տիգրան Արամի

Առաքելյան Ալեքսան Գևորգի:

Հուշաքարի բացմանը ներկա էին բազմաթիվ գյումրեցիներ: Ներկա էին նաեւ զոհված հայորդիների ծառայակից ընկերները:

Հիմնական նախաձեռնողն Արթուր Ստեփանյանն էր՝ Մերուժան Ստեփանյանի հայրը: Ինչպես նա նշեց, հուշաքարը գյումրեցի հերոսների հավաքական ուժն ու սերն է արտահայտում առ հայրենիք:

Ավելին
Back to top button