ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Գյումրիում հոկտեմբերի 2-ին թեժ պայքար է սպասվում

«Հանրային հարթակ» հաղորդման շրջանակում այսօր անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ զարգացող իրադարձություններին, Գյումրիում քաղաքական ուժերի գործունեությանը եւ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու ստորագրահավաքին:
ԳԱԼԱ-ի ներկայացուցիչներ Էդուարդ Մխիթարյանը, Արմենուհի Վարդանյանը եւ Քրիստինա Մկրտչյանն անդրադարձ են կատարել ներքաղաքական վերջին զարգացումներին, Գյումրիում տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումներին, նաեւ քննարկել գյումրեցիների ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցող ստորագրահավաքի մանրամասները: