Նորություններ

Ուորլիքը ողջունում է ԼՂ խնդրի կարգավորման երաշխավոր դառնալու Ռուսաստանի պատրաստակամությունը. artsakhpress.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր:

Ինչպես գրում է գործակալությունը, օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում  Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանն իսկապես ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից: Նրա խոսքով՝ նպատակը լուծում գտնելն է, որը կմշակեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, և կողմերն իրենց պարտված չէին զգա, իսկ «Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կկարողանային հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր»:

«Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման ձեռքբերմանն ուղղված ջանքերում»,- ասել է Ուորլիքը:

Մանրամասները՝ artsakhpress.am կայքում

Back to top button