ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքն՝ այնտեղ պատանդ վերցնելով ոստիկանների, եւ պահանջում են Ս. Սարգսյանի հրաժարականն ու ժողովրդի վստահության կառավարության ձեւավորում:

Այսօր 5-օրյա լռությունից հետո վերջապես խոսեց Ս. Սարգսյանը եւ հորդորեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին վայր դնել զենքն, ազատ արձակել պատանդներին եւ զենքով չփորձել երկրում հարցեր լուծել:

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն փոքրիկ հարցախույզ է անցկացրել Գյումրիում: Հարցված քաղաքացիների մեծամասնությունը միացել է «Սասնա ծռեր» խմբի տղաների պահանջին ու կարծում են, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա:

Ավելին
Back to top button