Միջազգային
Իրանի նորընտիր նախագահը ձևավորել է «Վեցնյակի» հետ բանակցությունների նոր խումբ

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին ձևավորել է «Վեցնյակի» հետ բանակցությունների նոր խումբը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեխին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կորոշվի այն բանից հետո, երբ Ռոուհանին կանցնի իր լիազորությունների կատարմանը»,- հայտարարել է Սալեխին` հավելելով, որ «Կառավարությունը այս պահին գտնվում է իր լիազորությունների հանձման փուլում և անհրաժեշտ է 2-3 շաբաթ սպասել»:
Ռոուհանին, ով հունիսի 14-ին ընտրվել է Իրանի նոր նախագահ, նախագահի պարտավորությունները կստանձնի օգոստոսի 3-ից:
Տաթև Ֆռանգյան