Միջազգային
«Ադրբեջանի դրոշը կփողփողա Շուշիի և Ստեփանակերտի երկնակամարում». Ալիևի հերթական ցնորաբանությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի Զինված ուժերի 95-րդ տարելիցին նվիրված զորահանդեսի ժամանակ, իր ելույթում հայտարարել է, որ այսօր Ադրբեջանը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում:
Իր անհեթեթության աստիճան հավակնոտ ելույթում Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժան մասը: Ավելին, Ադրբեջանի նախագահը ցինիզմով ավելացրել է.
«Հայաստանը չպետք է մոռանա, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ողջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որը տեղակայված է «Իրեվանի խանության» տարածքում, ևս հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածքները»:
«Ես չեմ կասկածում, որ հակամարտությունը իր արդար հանգուցալուծումը կունենա, և Ադրբեջանի դրոշը կփողփողա Շուշիի և Ստեփանակերտի երկնակամարում»:
Տաթև Ֆռանգյան