ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

Հայաստանը խաղաղության գաղափարի կողմնակից է. Խաղաղության քայլերթ Երևանում

Պատերազմի պատճառները և խաղաղության անհրաժեշտությունն աշխարհում. հենց այս մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ էլ Երևանում մեկնարկեց «Խաղաղության քայլերթ» միջոցառումը:

Ամենամյա այս միջոցառումը սկսվել է Խաղաղության դարպասներից, որը գտնվում է Հարավային Կորեայում: Աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող միջոցառմանն այս տարի միացել է նաև Հայաստանը՝ «Խաղաղության միջազգային երիտասարդական խումբ» կորեական կազմակերպության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ջանքերով.

«Առաջինը մարդու համար պետք է կարևոր լինի խաղաղությունը, խաղաղությունն ինձ համար շատ կարևոր է, և առանց խաղաղության ոչ մի երկիր չի կարող տնտեսական և այլ հաջողությունների հասնել»,- ասում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Ադրինա Աղաբեկյանը:

Համաշխարհային խաղաղության հռչակման 3-րդ ամենամյա հռչակագիրը  չի ճանաչում սահմաններ, ռասա, տարիք, սեռ եւ կրոն: Երթի ընթացքում ստորագրահավաքին միանալու կոչ անող երիտասարդները հենց այս գաղափարն էին փոխանցում անցորդներին: Նշենք, որ միջազգային այս նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել միջազգային օրենքի ստեղծմանը, որը կարգելի պատերազմները:

«Երբ մոտենում եմ մարդկանց և ստորագրություն եմ խնդրում, իրենց ասում եմ, որ մենք ստորագրելով՝ ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանը խաղաղության գաղափարի կողմնակից է»,- ասում է Ադրինա Աղաբեկյանը:

«Մեր դեպքում շատ հաճախ ուղղակի տարածվում է, որ մենք պատերազմատենչ ենք օտարների աչքին, դա ամենևին էլ այդպես չէ, ուղղակի մենք կարողանում ենք մեզ պաշտպանել»,- ասաց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կամավոր Վարսիկ Նիկոյանը:

222225555553333333

Նաիրա Նալբանդյան

Ավելին
Back to top button
Close