Երեւանում կանցկացվի խաղաղությանը նվիրված քայլերթ-միջոցառում
«Խաղաղության միջազգային երիտասարդական խումբը» եւ IWPG կազմակերպությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու խաղաղությանը նվիրված միջոցառմանը, որը չի ճանաչում սահմաններ, ռասա, տարիք, սեռ եւ կրոն:
Մայիսի 25-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա քայլարշավ Երեւանում՝ Սարյան փ.-Թումանյան փ.-Տերյան փ.-Կարապի լիճ-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա երթուղով:
Ամենամյա այդ միջոցառումը սկսվել է Խաղաղության դարպասից, որը գտնվում է Հարավային Կորեայում, եւ կյանքի է կոչվել 2013 թ. մայիսի 25-ին՝ ի հիշատակ խաղաղության միջազգային հռչակագրի:
Միաժամանակ տեղի կունենա խաղաղությանը վերաբերող ստորագրահավաք, որը կնպաստի պատերազմների դադարեցմանը եւ աշխարհում խաղաղության հաստատման մասին միջազգային օրենքի ընդունմանը:
Բացի այդ, «Խաղաղության միջազգային երիտասարդական խմբի» եւ IWPG կազմակերպության համագործակցությամբ կստեղծվի մեծ ցանց՝ միտված աշխարհում խաղաղության հաստատմանը: