Նորություններ

Փարիզ-Կահիրե չվերթի կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Փարիզ-Կահիրե MS804 չվերթում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռն անհետացել էր ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց:

Օդանավում, որը թռիչք է իրականացրել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից, եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, անձնակազմի 10 անդամ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել էր, որ օդանավը կործանվել է՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռ վաղ է խոսել պատճառների մասին:

Ինքնաթիռում եղել են 12 պետությունների քաղաքացիներ:

Back to top button