Միջազգային
Ֆ. Օլանդն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռի անհետանալու կապակցությամբ

Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռն անհետացել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց, տեղեկացնում է BBC-ն:
Օդանավում, որը թռիչք է իրականացրել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից, եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, անձնակազմի 10 անդամ: Օդանավի որոնողական աշխատանքներով զբաղվում են Եգիպտոսի ու Հունաստանի ռազմական ինքնաթիռները եւ նավերը:
Ինքնաթիռում եղել են 12 պետությունների քաղաքացիներ՝ 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, մեկական բրիտանացի, բելգիացի, կանադացի, սուդանցի եւ այլն:
Նախագահ Ֆրանսուա Օլանդն արտակարգ նիստ է հրավիրել: Նա իրավիճակը քննարկել է եգիպտացի իր գործընկերջ հետ:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ տարբեր վարկածներ կան, եւ դրանք այս պահին ուսումնասիրվում են:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան