Սպորտ

Սիմեոնե. Մենք հաղթում ենք աշխարհի լավագույն թիմերին

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումից հետո հայտարարել է, որ հպարտանում է իր թիմով: Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում արձանագրվեց 2:2 հաշիվը, սակայն մադրիդցիները պայքարը շարունակելու հնարավորություն ստացան արտագնա գոլի կանոնի համաձայն:

-Շատ էմոցիոնալ հանդիպում էր: «Բավարիան» առաջին խաղակեսը հիանալի անցկացրեց, բայց Մյուլլերի 11-մետրանոցից վրիպումը մեզ ապրելու հնարավորություն տվեց: Առաջին կեսից հետո ստիպված էինք այլ ֆուտբոլ խաղալ, բայց մենք ցույց տվեցինք մեր ուժեղ կողմերը: Տորրեսի վրիպումը ցավ պատճառեց թիմին, սակայն վերջնամասում ամեն ինչ նման էր ֆիլմի. թրիլլեր, ավելացրած 5 րոպե:

Ես հպարտանում եմ իմ թիմով: Մենք հաղթում ենք աշխարհի լավագույն թիմերին: «Բավարիայի» հետ երկու խաղերում մենք ցույց տվեցինք 3 տարվա աշխատանքի արդյունքները: Հույս ունեմ՝ եզրափակչում ճակատագիրը կօգնի մեզ և նշանակություն չունի, թե ում հետ կխաղանք,-Սիմեոնեի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը:

sport.times.am

Back to top button