Շղթայական ավտովթար Հերացի փողոցում, բախվել են Nissan-ը, LADA-ն և ВАЗ 2107-ը. կա վիրավոր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` դեկտեմբերի 9 -ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:00-ի սահմաններում, Մխիթար Հերացի փողոցի 10 շենքի դիմաց բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 38-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 28 OQ 222 համարանիշի, Արագածոտնի մարզի Արթենի գյուղի բնակիչ 37-ամյա Արմեն Ծաղիկյանի վարած LADA Priora մակնիշի 21 ՕՏ 239 համարանիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Արմո Միքաելյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 075 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով LADA Priora-ի ուղևոր Արագածոտնի մարզի Արթենի գյուղի բնակիչ 28-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով աշխատում է Նաիրի բժշկական կենտրոնում որպես բժիշկ նյարդաբան, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասներն՝ այստեղ: