Նորություններ

Պուտինի խոսնակը հայտնել է ԼՂ հարցով ՌԴ նախագահի և վարչապետի գործողությունների համաձայնեցման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողություններն ամբողջությամբ համաձայնեցված են, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Բնականաբար, տեղի է ունենում համաձայնեցում` հաշվի առնելով ՌԴ նախագահի զրույցների արդյունքներն Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյո՞ք պետության ղեկավարը որևէ հանձնարարական տվել է վարչապետին, որն ապրիլի 7-8-ին նախատեսում է այցելել Երևան և Բաքու:

artsakhpress.am

Back to top button