Նորություններ

ԳԱԼԱ news. 02 ապրիլի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:

♦Ղարաբաղում մարտական գործողությունների արդյունքում կա մեկ զոհ եւ վիրավորներ: Վիրավորներից 2ը երեխաներ են: Լարվածությունը սահմանի ողջ երկայնքով դեռ պահպանվում է:

♦ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ:

♦Տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում ազատագրել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն է,-հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

♦Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը:

♦Հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծմանը այլընտրանք չկա, և պատերազմը տարբերակ չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը:

♦Բաքվի գործողությունները հանգեցնում են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

♦Վարչապետ Հովիկ Աբրահամյանն խորհրդակցություն է հրավիրել շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ:

Back to top button