Պալմիրան ամբողջությամբ ազատագրվել է
Սիրիական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ազատագրել են հնագույն Պալմիրա քաղաքը, հաղորդում է BBC-ն: «Ծանր մարտերից հետո բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրայի ոչ միայն հնագույն հատվածը, այլեւ նոր թաղամասերը: Այդ տարածքի ազատագրումը թույլ կտա կոտրել ահաբեկիչների մարտական ոգին»,- հայտարարել են սիրիական բանակի հրամանատարները:
Ըստ կառավարական զորքերի հրամանատարների, սիրիական բանակն իր դաշնակիցների հետ միասին հանդիսանում է միակ ուժը, որն ունակ է արդյունավետ պայքարելու ահաբեկչության դեմ եւ արմատախիլ անելու այդ չարիքը: Ավելի վաղ ռուսաստանյան օդուժի աջակցությամբ սիրիական բանակն առաջ էր շարժվել եւ իր վերահսկողության տակ վերցրել 13-րդ դարի հնագույն ամրոցը, որը մասամբ ավերվել էր ջիհադիստների կողմից:
Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետության» վերահսկողության տակ 2015թ.-ի մայիսից:
Աղբյուր` BBC
Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան