Միջազգային

Դոնի Ռոստովում օդանավ է կործանվել. կան տասնյակ զոհեր

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է, տեղի է ունեցել բռնկում եւ հրդեհ, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:

Դոնի Ռոստովում օդանավի կործանման հետեւանքով զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Այս մասին  իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Հրապարակվել է զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։  Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա:

Back to top button