Միջազգային
Հյուսիսային Կորեան միջուկային հարվածով է սպառնում հարեւան երկրին եւ ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նախօրեին Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը հարձակման նախապատրաստության մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին եւ սպառնացել է պատասխանել միջուկային հարվածով, հաղորդում է Deutsche Welle-ն:
Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի պաշտպանության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Սա վերջին երեք տարում արդեն 2-րդ դեպքն է, երբ հյուսիսկորեացիները նման սպառնալիքներ են հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին:
Դեռեւս մարտի 4-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաման էր արձակել պատրաստվածության վիճակի բերել միջուկային զենքը ցանկացած պահի օգտագործելու համար: Այն ժամանակ Պենտագոնում կասկածանքով վերաբերվեցին Փխենյանի սպառնալիքներին:
Աղբյուր՝ Deutsche Welle
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան