Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

Առաջին և երկրորդ նախագահների ստեղծած պտուղները

«Ես կարծում եմ, որ այս ընտրությունները արդեն կարելի է ավարտված համարել: Այսինքն՝ սրանք ընտրություններ են,  որոնց արդյունքները արդեն կանխորոշված են և այս առումով Հայաստանի այս նախագահական ընտրությունները տարբերվելու են մնացած բոլոր ընտրություններից, բացառությամբ 1991 թվականի ընտրությունների»,-Galatv.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թաթուլ Հակոբյանը: Նրա խոսքով` 1991թվականին ևս բոլորի համար կար մեկ թեկնածու՝  Լևոն Տեր-Պետրոսյանը, և նրա հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում: Սակայն, ըստ նրա, այս ընտրությունները չի կարելի համեմատել այն ժամանակվա հետ, քանի որ Հայաստանը դեռ նոր էր անկախանում, և իրավիճակները շատ տարբեր էին:

«Ոչ միայն Հանրապետական կուսակցությունը, կարծում եմ` բոլոր քաղաքական ուժերը իրենց  քայլերով ամայացրել են քաղաքական դաշտը: Այդ ամայացումը չի կարելի ասել, որ սկսվել է 2008 թվականից հետո, այլ այդ ամենը սկսվել է ավելի վաղ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Դրա նախադրյալները, իհարկե, դրել է Տեր-Պետրոսյանը, բայց դա հետևողականորեն զարգացրել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ այսօրվա իշխանությունները, իրենք էլ զարգացնելով, քաղում են այդ պտուղները»,-նշեց նա:

Հակոբյանի կարծիքով այսօր ստեղծվել է մի աբսուրդ իրավիճակ, երբ նախագահի բոլոր թեկնածուները, բացի մեկից, վստահ են, որ չեն հաղթելու, ընդ որում` բավականին մեծ տարբերությամբ: Իր մեղքն այս ամենում, ըստ նրա, ունի նաև ընտրողը, որը 5-10 հազար դրամով ծախում էր իր ձայնը և նպաստում նման քաղաքական պատկերին:

«Բայց դրանից պարտվում է Հայաստանը, որն այլևս լուրջ չի ընկալվում որպես ժողովրդավարական պետություն արևմուտքում և ընդհանրապես եվրոպական իր դաշնակիցների աչքերում»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով թեկնածուների մասին՝ Հակոբյանն ասաց, որ Ժառանգության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դառնալ երկրորդ տեղի համար հիմնական հավակնորդ:

Ինչ վերաբերվում է Ազգային ինքնորոշում միավորմանն ու նրա առաջնորդ  Պարույր Հայրիկյանին, ապա Հակոբյանը համոզված է՝ ընտրություններին մասնակցում է օլիմպիական հետաքրքրություններից և ընտրություններին մի քիչ կշիռ տալու համար:

«Բայց նրա առաջնորդն ու այդ կուսակցությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում այսօր ունեն մեկ տոկոսից ցածր քաղաքական կշիռ և նրանց մասնակցությունը որևէ բան չի փոխի: Ասեմ ավելին՝ Պարույր Հայրիկյանն այսօր ավելի անհետաքրքիր է, քան էպոսագետը: Նրա շուրջ գոնե ներքաղաքական ինտրիգ կա, հետաքրքրություն, ծիծաղ կա, Պարույր Հայրիկյանի շուրջ դա էլ չկա»:

Ինչ վերաբերում է ընտրագրավին, որի պատճառով մնացած 8 անձինք թեկնածու չեն դարձել, ապա քաղաքագետը կարծում է, որ այն ճիշտ մեխանիզմ է:

«Եթե ընտրագրավը չլիներ, մեկ միլիոն հայ կառաջադրվեր, հետևաբար` ընտրագրավը շատ ճիշտ մեխանիզմ է, որպեսզի մարդկանց զսպի: Ամեն երրորդ հայը պատկերացնում է իրեն նախագահի պաշտոնում, չի կարող պատկերացնել, որ ինքը կարող է օրինակ  լինել լավ կոշկակար»,-նկատեց նա:

 

Անի Շաբոյան

Back to top button
Close