Նորություններ

ԳԱԼԱ news. 02 մարտի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:

♦Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կառանձնացվի ֆինանսների նախարարությունից: Իշխանությունը պայմանավորում է  կառավարման արդյունավետությամբ, ընդդիմությունը ներիշխանական ինտրիգներ է տեսնում:

♦Իշխանություններն ունակ չեն սեփական ձեռքով գրել իրենց մեղադրական եզրակացությունը: Մարտի 1-ի դեպքերը կարճ ժամանակով ուսումնասիրած եւ լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի անդրադարձը մարտյան ողբերգական իրադարձություններին:

♦Գյումրիի Համակարգող կենտրոնը շարունակում է քննարկումները: Այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում փաստաբանների եւ ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի ներկայացուցիչների հետ:

♦Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է աշխատանքից: Վլադիմիր Գասպարյանի հրամանով եւս երկու մարզերի ոստիկանապետեր են պաշտոնանկ արվել:

♦Առաջնագծում հակառակորդը շարունակում է խախտումները: Շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

Back to top button