ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Նոր հսկա անօդաչու, որն ունակ է գործել դժվարամատչելի տեղանքներում

Հսկա անօդաչուն մասամբ ուղղաթիռի տեսք ունի, այն կարող է ուղղահայաց օդ բարձրանալ եւ վայէջք կատարել, կարող է տեղափոխել բեռներ եւ մարդկանց: Այս ինքնաթիռը նախատեսված է թշնամու տարածքում օգտագործման համար եւ շատ վտանգավոր է թռչող այլ սարքերի համար:
«Այն կարող է աշխատել տարբեր տեղանքներում, վայրէջք կատարել մայթերին, ճանապարհին, անտառում կամ բացատում, չունի վերին կամ պոչային հատվածի պտուտակ, ինչը բնորոշ են ուղղաթիռներին: Կարող է թռչել գետնից ոչ շատ բարձր, ունի բազմաթիվ սենսորներ, որոնք թույլ են տալիս առաքելություն իրականացնել առանց կողմնակի վերահսկողության»,- ասում է Urban Aeronautics-ի տնօրեն Ռաֆի Յոլին:

Անօդաչուն կարող է տեղափոխել մինչեւ 500 կգ ուղեբեռ, կատարել բազմազան խնդիրներ արտակարգ իրավիճակների ժամանակ:

Արտադրող ընկերությունը կատարում է անօդաչու թռչող սարքի տեխնիկական փորձարկումը՝ հաստատելու համար, որ այն չի սպառնում օդային տրանսպորտային այլ միջոցներին եւ մարդկանց:

Աղբյուր՝ Euronews

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Back to top button