Միջազգային

Ադրբեջանում փակվել են տարադրամի փոխանակման կետերը, բողոքի ցույցերը շարունակվում են

Ադրբեջանի Կենտրոնական բանկն ամբողջ երկրի տարածքում արգելել է տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Արտարժույթ կարելի է փոխանակել միայն բանկերում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Կենտրոնական բանկը տարադրամի փոխանակման գործողությունների աճով պայմանավորված եւ վերահսկողություն սահմանելու նպատակով արգելել է փոխանակման կետերի գործունեությունը»,-ասվում է տարածված հայտարարությունում:

Փոխանակման կետերը կգործեն միայն զբոսաշրջային վայրերում՝ օրինակ, օդանավակայաններում եւ հյուրանոցներում:

Ադրբեջանում բոլոր տեսակի` այդ թվում պարենային ապրանքների կտրուկ թանկացումները սկսվել են ազգային արժույթի` մանաթի երկու անգամ արժեզրկվելու հետեւանքով, ինչը կապված է նավթի գների նվազման պատճառով այդ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի հետ:

Երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Բողոքները կանխելու ուժային գործողությունները  շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում, Աղջաբեդիում եւ այլ վայրերում: Կան բազմաթիվ վիրավորներ եւ ձերբակալվածներ:

12540451_790374744424468_1733076111_n 12575783_790374741091135_1300262304_n

Աղբյուր՝ gazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button