Տնտեսական

Ոչ իշխանական խմբակցությունները դեմ են քվեարկելու 2012 թվականի բյուջեի կատարողականին

Մենք հաստատելու ենք այսօր այն բյուջեն, որ մոտավորապես 20-25  տոկոսով տարբերվում է էս ներկայացված բյուջեից: Այդ մասին այսօր 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկամն ժամանակ հայտարարել է Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Սա նշանակում է, որ կառավարությունը մեր ներկայացրած բյուջեից շեղումների առումով միջինը տալիս է 20-25 տոկոս և կատարողականն էլ  բարձրացվել է արհեստականորեն՝ թերկատարման արդյունքում: Այս բյուջեն ամենևին այն բյուջեն չի, որը ներկայացվել է մեկ տարի առաջ հաստատման»,- ասել է Արամ Մանուկյանը:

Նա նաև նշել է, որ  սա ոչ ռազմավարական, ոչ  կոնցեպտուալ մոտեցաման արդյունք է:

«Մենք, բնականաբար, այսպիսի  բյուջեն չենք կարող հաստատել»,- նշել է Մանուկյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցոթւայն ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ խոսելով երկրում առկա խնդիրների մասին՝ ասել է, որ կոռուպցիան ցանցաթաղաթանի վերածել  գործող համակարգը, մենաշնորհը խեղդամահ է  արել, մանր ու միջին ձեռնարկատիրությունը և կառավարությունը այս գործոնները չհերքելով հանդերձ  պետք է հարցերին լուծում գտնեին, սակայն այս հարցում նա որևէ առաջընթաց չի տեսնում: Ժառանգությունը ևս դեմ է լինելու 2012 թվականի բյուջեի կատարողականին: ԲՀԿ-ի անունից հանդես է եկել Վահան Բաբայանը և հայտարարել, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու: Իսկ ՕԵԿ-ը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու:  ԱԺ ՀՅԴ ծմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս հայտարարել է, որ իրենք դեմ են քվեսրկելու բյուջեի կաատրողականին: Նա նշել է, որ բյուջեի կատարողականը իրականության հետ կապ չունի, իսկ կառավարության քայլերը սպանում են հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Լիլիթ Թադևոսյան

Ավելին
Back to top button