Նորություններ

ԳԱԼԱ news. 02 դեկտեմբերի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:

♦ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներին, անհնազանդության գործողություններին, ինչպես նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե հեղափոխությունը Հայաստանում սկսված է:

♦Արդյոք ռուս-թուրքական կոնֆլիկտը կտեղափոխվի՞ այլ հարթություն, տեղի ունեցող զարգացումները կհանգեցնե՞ն գլոբալ ճգնաժամի եւ ռազմական հանգուցալուծման: Որքա՞ն ժամանակ կկարողանա Հայաստանը չեզոքություն պահպանել վտանգավոր այս իրավիճակում: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկումները:

♦Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

♦ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Back to top button