Նորություններ

Կազմավորվել է 1997 տեղամաս. էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 265 քաղաքացի

ՀՀ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկությունների համաձայն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում կազմավորվել է թվով 1997 տեղամաս:

Սահմանվել են տեղամասերի հերթական համարները եւ տեղամասային կենտրոնները:

Կազմվել է նաեւ այլ երկրներում Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող քաղաքացիների եւ նրանց ընտանիքների՝ էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը: Ըստ այդմ` հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է  265 քաղաքացի:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Դրանք հնարավոր է ներբեռնել ոստիկանության կայքից:

Back to top button
Close