ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Նոր տիպի զրահաբաճկոններ, որոնք անխոցելի են անգամ «Կալաշնիկով»-ի համար

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից ոչ հեռու գտնվող այս քաղաքում գտնվող ընկերությունը մշակել է նոր զրահաբաճկոններ: Ըստ փորձագետների, դրանք շուկայի ամենադիմացկուն օրինակներից են, որոնք գրեթե անտեսանելի են հագուստի տակից: Ընկերությունն արտադրում է նաեւ պաշտպանական այնպիսի միջոցներ, ինչպիսիք են պիջակներն ու վերնաշապիկները` փամփուշտներից պաշտպանվելու համար. ընդ որում այն ապահովում է անգամ Կալաշնիկով ինքնաձիգից արձակված կրակահերթի պատշպանությունը:

Պաշտպանական որակներն ապահովում են գործվածքի մանրաթելերը: Արտադրողը չի բացահայտում մանրաթելի ճշգրիտ կազմը, սակայն պարզ է դարձել, որ խոսքը գնում է գերդիմացկուն պլաստիկի մասին:

Զրահապատ բաճկոնները, պիջակները եւ մյուս պարագաները ճկուն եւ թեթեւ են, ինչի շնորհիվ շարժումները չեն սահմանափակվում, օրինակ հետապնդման կամ օպերացիոն այլ գործողությունների ժամանակ: Փորձարկումներն անցկացվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի անվտանգության փորձագետների մասնակցությամբ. որպես հրազեն օգտագործվել են վերոնշյալ AK-47–ը եւ Uzi-ն:

Փորձագետ Միգել Կաբալյերոն նշում է. «ի սկզբանե մենք որոշել էինք, որ մեր մշակումները պետք է լինեն թեթեւ, աննկատ եւ հարմար»:

Պաշտպանական հատկությունների ցուցադրության ժամանակ Կաբալյերոն առաջարկել է կրակել իր վրա խոշոր տրամաչափի ատրճանակով. նա հագնված է եղել նորաձեւ կաշվե բաճկոն՝ իհարկե պաշտպանական հատկություններով: Բաճկոնն առանց վնաս կրելու  անցել է այս քննությունը:

Աղբյուր՝ Euronews

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Back to top button
Close