ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Էլեկտրոնիկայի տոնավաճառ Հոնկոնգում. արհեստական ինտելեկտ, անօդաչու սարքեր եւ խոսափողով վզնոց

Հոնկոնգի էլեկտրոնիկայի տոնավաճառին մասնակցել են ոչ միայն հարյուր հազարավոր այցելուներ, այլեւ ավելի քան 4 000 ընկերություն, որոնք ցուցադրել են իրենց նորույթներն ու մշակումները:
Շեշտը դրված է եղել արհեստական ինտելեկտի` ռոբոտների ու ռոբոտաշինության վրա:

Ոլորտն այսօր արդյունաբերության առաջատարներից է, որն արտադրում է էլեկտրոնային ապրանքներ:

Այս ռոբոտն ունակ է անգամ ինքնածրագրավորման. տեղադրված ծրագրային ապահովումը համապատասխան ալգորիթմի հետ անընդհատ հարմարվում է այն հանձնարարությանը, որը ստանում է սարքը:

Ջեկ Վանգը UPTECH Robotics-ից ասում է. «մեզ համար սա կարեւոր մշակում է. մենք փորձ ենք կատարել դարձնել շարժունակ, ճկուն ծրագրային ապահովումը եւ այն ամենն, ինչով այն հագեցած է: Նաեւ կարեւոր է այդ ծրագրերի համատեղությունը»:

Տոնավաճառում ներկայացված են բազմաթիվ անօդաչու սարքեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Գրեթե բոլորն էլ հագեցած են նավիգացիոն սարքերով եւ ղեկավարվում են այնպես, ինչպես պահանջում են օգտատերերը: Այսօր անօդաչու սարքերը հագեցած են բարձր հստակության լուսանկարչական սարքերով եւ տեսասարքավորումներով:

Երրորդ թեման առօրյա կյանքը հեշտացնող նորույթներն են: Օրինակ, վզնոցը, որը կօգնի տիրոջը գտնել կորած կենդանուն: Ավելին, վզնոցը նաեւ հագեցած է խոսափողով, ինչի շնորհիվ գտնվելով կենդանուց հեռու, տերը կարող է մոտ կանչել նրան առանց ձայնը բարձրացնելու:

Աղբյուր` Euronews

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

Back to top button