ԳԱԼԱ news. 02 հոկտեմբերի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:
♦Նախիջևանում ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ. փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
♦Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը եւ ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը զոհեր ունի: ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է՝ պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի:
♦«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը հանրահավաք է նախաձեռնել մայրաքաղաքի Ազատության հրապարակում:
♦«Տաշիր» խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրեցին պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ: Տեղի ունեցածը կեղտոտ գործարք է համարում տնտեսագետ Հայկ Գեւորգյանը եւ հայտարարում, որ ողորմություն պետք չէ անել, հարկավոր է արդար աշխատել:
♦Ինչո՞ւ անանուն նվիրատուները միայն պաշտոնյաների կանանց են նվերներ տալիս: Պաշտոնյաները եւ նրանց կանայք անհամեմատ ավելի շատ գումար ունեն, քան տարեկան աշխատավարձի չափն է:
♦ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի ընդդիմությանը հարվածներ հասցնելն ու կենտրոնանալ Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի վրա:
♦Օրինաչափություն դարձած կրակոցներ ԱՄՆ-ում. հրաձգություն Ամերիկայի Օրեգոն նահանգի համալսարանում: Զոհվել են 10 մարդ՝ այդ թվում հարձակում գործած անձը: