ՄեկնաբանությունՆորություններ

Որոշումներ՝ իշխանական թալանը հիմնավորելու վերաբերյալ

Ինչպես հայտնի է, «Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունն ավարտել է ՀԾԿՀ խորհրդատվական ծառայության 1-ին փուլով նախատեսված հաշվետվությունը, որում մասնավորապես նշված է, որ վերլուծելով իրավիճակը՝ հանգել են այն եզրակացության, որ սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը հիմնավորված է: Հետո արդեն պարզ դարձավ, որ «Տաշիր» խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ: Բարձր սակագինը կպահպանվի, պարզապես մեկ տարի ժամանակով կսուբսիդավորվի:

Բնականաբար սպասելի էր աուդիտի բովանդակությունը, որ թանկացումը հիմնավոր էր համարվելու: Նախքան աուդիտի մասին խոսակցություններն էլ իշխանություններն ամեն գնով փորձում էին սատար կանգնել ՀԷՑ-ին՝ անտեսելով, ընթացք չտալով այն բոլոր հրապարակումներին, որոնք առնչվում էին այդ ընկերության կողմից վարվող անարդյունավետ քաղաքականության, ֆինանսական միջոցների անտեղի եւ շռայլ վատնումների վերաբերյալ:

Նրանք լուռ էին նաեւ այն ժամանակ, երբ «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը որպես ՀԷՑ-ի կրած վնասների պատճառ մատնանշեց ոչ թե ՀԷՑ-ի կողմից վարվող քաղաքականությունն, այլ Հայաստանում գործող կարգավորման համակարգը:

Կովալչուկն այդպես էլ համարժեք պատասխան չստացավ իշխանությունների կողմից: Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններ-իշխանություններ-ՀԷՑ շղթան միմյանց կցված են բազմաթիվ կոռուպցիոն կապերով, մութ գործարքներով: Իշխանությունները ՀԷՑ-ին բնականաբար չէին կարող «նեղացնել», որովհետեւ ՀԷՑ-ը «բարեգործություններ» էր անում Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին, տարբեր հիմնադրամների, որոնց հետեւում կանգնած է, ասենք, Սերժ Սարգսյանի եղբայրը, իշխանության ներսում գտնվող այս կամ այն պաշտոնյան եւ այդպես շարունակ:

Ամբողջ համակարգը հետաքննելու, կոռուպցիոն շղթան քանդելու, էներգետիկայի ոլորտում տիրող թալանի դեմն առնելու շահագրգռվածություն բնականաբար չեն ցուցաբերում իշխանությունները: Ավելին, կայացնում են որոշումներ, որոնք կարելի է մեկնաբանել այսպես՝ որոշումներ թալանը մոտիվացնելու մասին:

Թալանը հիմնավորող որոշումներից ընդամենը մեկ օրինակ ներկայացնենք: 2011 թվականին Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն մտցրեց. փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորության վերին շեմ սահմանվեց 30 Մվտ-ը, նախկին 10-ի փոխարեն:

nkaaaar1Մանրամասնենք, թե ինչու կատարվեց այս փոփոխությունը. փոքր հիդրոէլեկտրակայանները գործող օրենսդրությամբ ունեն զգալի առավելություն: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման: Միակ գնորդը ՀԷՑ-ն է, ավելի կոնկրետ՝ ՀԷՑ-ը պարտավոր է գնել փոքր ՀԷԿ-ի արտադրած էներգիան՝ խրախուսական սակագներով: Առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է յոթ անգամ՝ 25.4 դրամ մեկ կիլովատ/ժամի համար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Ուշագրավն այն է, որ ՀՀ կառավարությունն այս որոշումը կայացրել է միայն մեկ ՀԷԿ-ի համար: Դա «Ձորագետ Հիդրո»-ն է, որը նախքան այս որոշումը չէր համարվում փոքր ՀԷԿ, քանի որ ունի ավելի քան 25 ՄՎտ հզորություն:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հուլիս ամսին «Օրհուս» բնապահպանական կենտրոնը հարցում է ուղարկել, թե կառավարության «բարեփոխման» հետեւանքով ո՞ր ՀԷԿ-երն են վերափոխվել փոքր ՀԷԿ-երի: Գրութnkar 2յունը վերահասցեագրվում է, եւ արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խոստովանում է, որ 10 Մվտ-ից ավելի տեղակայված հզորությամբ միակ փոքր ՀԷԿ-ը պատկանում է «Ձորագետ Հիդրո»-ին:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ արտոնյալ պայմաններ է որոշում տալ այն ՀԷԿ-ին, որը բավականին խճճված գործարքների արդյունքում 2011 թ. դարձավ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը:

Շարունակելի…

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button