Եվրոպական խորհրդարանը իրավասու չէր Ադրբեջանի վերաբերյալ բանաձև ընդունել. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Շվեյցարիայում Դատախազների միջազգային ասոցիացիայի հանդիպման ժամանակ Ադրբեջանի գլխավոր դատախազի գրասենյակը հանդես է եկել Եվրոպական խորհրդարանի՝ վերջերս ընդունված բանաձևի վերաբերյալ հայտարարությամբ:
Լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը իրավասուր չէր Ադրբեջանի վերաբերյալ բանաձև ընդունել, քանի որ Ադրբեջանը որևէ պարտավորվածություն չունի այդ կազմակերպությունում: Գարալովը նաև հավելել է, որ անընդունելի է այն հարցերի քաղաքականացումը, որը կարող է լուծվել իրավական հարթակում, հատկապես այն դեպքում, երբ Ալիևը տեղյակ է լրագրող Ռասիմ Ալիևի սպանության գործի վերաբերյալ:
Ինչպես նշվում է, Գարալովը հավելել է, որ ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախզի օպերատիվ ու քննչական խմբերը մեկ օրվա ընթացքում բացահայտել են այդ հանցագործության մեջ ներգրավված անձանց ու բերման ենթարկել:
«Առաջիկա օրերին գործը ներկայացվելու է դատարան, եւ քրեական այս գործի քաղաքականացումն ընդունելի է»,- ասել է գլխավոր դատախազը:
Վերջինս նշել է, որ լրագրողների սպանության հետ կապված դեպքերը հետաքննվում են շատ երկրներում:
«2015 թվականի վերջին 9 ամիսների ընթացքում աշխարհում սպանվել է 41 լրագրող: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ որեւէ երկրում լրագրողի սպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանը պետք է հայտարարություն ընդունի: Ոչ, դա կողմնակալ հայտարարություն է»,- ասել է նա` հավելելով, որ «որևէ մեկը չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին: Տվյալ պարագայում, բոլորը պետք է հարգեն դատարանի որոշումը»: