Միջազգային

Թալիբները գրավել են Քունդուզը. BBC

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ քաղաքը, տեղեկացնում է BBC-ն:

Աֆղան զինծառայողները հաստատել են, որ քաղաքը հանձնել են, սակայն պնդում են, թե դեռ վերահսկում են տեղի օդանավակայանը: Ներկա պահին Աֆղանստանի անվտանգության ուժերը Քունդուզի մոտակայքում սպասում են լրացուցիչ ուժերի, ինչից հետո կանցնեն հակահարձակման:

Քունդուզ քաղաքի վրա թալիբների հարձակումները սկսվել են սեպտեմբերի 28-ից, ինչին մասնակցել են հարյուրավոր զինյալներ: Երեկոյան արդեն նրանք վերահսկում էին քաղաքի մի մասը, այնուհետ գրավել են քաղաքն ամբողջությամբ:

Հիմա Քունդուզի կենտրոնում պարզած է «Թալիբան»-ի դրոշը: Բացի դրանից զինյալները համացանցում են տեղադրել աֆղանական կառավարական ուժերի զինտեխնիկայի նկարները, որոնք զավթել են հարձակման ընթացքում:

Քունդուզով անցնում են ռազմավարական նշանակության մի քանի ճանապարհներ, նահանգը սահմանակից է Տաջիկստանին: Բնակչության թիվը գերազանցում է 100 հազարը:

Սա վերջին 14 տարիների ընթացքում թալիբ զինյալների առաջին խոշոր հաջողությունն է:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button