Նորություններ
Երկու կողմն էլ վերջերս ականանետներ է օգտագործել. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խաղաղ բնակչության ուղղությամբ ականանետ կիրառելու մեջ մեղադրել է և ադրբեջանական, և հայկական կողմին:
Թվիթթերյան իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է,-«Կա հավաստի տեղեկություն, որ երկու կողմն էլ վերջերս օգտագործել է ականանետներ, ինչը քաղաքացիական անձանց շրջանում կորուստների է հանգեցրել: Էսկալացիան հարցի լուծում չէ»: