Միջազգային

Հարձակում Լուիզիանա նահանգում, զոհվել է երկու մարդ

Ամերիկայի Լուիզիանա նահանգում սպանվել է ոստիկանն, ով ժամանել է այն բնակարան, որտեղ երեք կանանց վրա հարձակում է կատարվել, տեղեկացնում է BBC-ն:

Ըստ ոստիկանության տվյալների՝ երեք տուժածներից մեկը մահացել է դանակի հարվածներից ստացած վնասվածքներից: Հարձակում գործած անձին ձերբակալել են:

Վերջին ժամանակներս Լուիզիանա նահանգում հաճախ են նման դեպքեր լինում: Օրերս Լաֆեյեթ քաղաքում  կինոթատրոնում տղամարդը կրակ էր բացել ֆիլմի ժամանակ եւ սպանել երկու մարդու, եւս 9-ը ստացել էին մարմնական վնասվածքներ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը՝ 59-ամյա ամերիկացի Ջոն Հաուզերը, հոգեկան խանգարումներ է ունեցել:

Ըստ ականատեսների՝ Հաուզերը 13 կրակոց է արձակել ատրճանակից, այնուհետ ինքնասպան է եղել:

Իսկ չորեքշաբթի Վիրջինիա նահանգում WDBJ7 հեռուստաալիքի  նախկին աշխատակիցը՝ Լի Ֆլանագանը, գնդակահարել էր նույն հեռուստաալիքի օպերատորին եւ լրագրողին:

Հարձակումից հետո Ֆլանագանը նամակ է ուղարկել  ABC News-ին, որտեղ բացատրել է իր արարքի դրդապատճառները:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button