Միջազգային

Ֆրանսիայում գնացքի մեջ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է հանրահայտ դերասան Ժան-Յուգ Անգլադը

Հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքում, վիրավորվել է նաեւ հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան-Յուգ Անգլադը,-հաղորդում է gazeta.ru-ն:

Նա թեթեւ վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել է:

Ժան-Յուգ Անգլադը նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Նիկիտա» եւ «Լեոն»  ֆիլմերում, նաեւ տարբեր սերիալներում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է:

Հրաձգության հեղինակը ձերբակալվել է Արրաս կայարանում: Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը:

Աղբյուր` gazeta.ru

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Back to top button