Նորություններ
«Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.
«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն
Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն Ավան և Նոր Նորք
վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ-ին հետաքննության
մարմնից ուղարկվել են դատախազություն: Նույն օրը, նախապատրաստված
նյութերը, համապատասխան հանձնարարությամբ ուղարկվել են նախաքննական
մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների
կարգով ընթացքը լուծելու համար:
Տեխնիկական խնդիրների պատճառով լուրը ՀՀ դատախազության կայքում դեռևս
տեղադրված չէ:
ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժին