Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

«Իշխանությունն այնքան է ցինիկացել, որ ինքն է իրեն պատկերացնում ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն…»

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է իշխանական վերնախավի երկու ներկայացուցիչների՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ ընթացող կոմպրոմատների հեռակա պատերազմին: Հիշեցնենք, որ ՎՊ հայտնաբերած չարաշահումներից հետո Հովիկ Աբրահամյանը բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց՝ հասցեագրելով մեղադրանքները ՀՀ կառավարության ղեկավարին:

Որին հաջորդեցին նոր բացահայտումներ՝ Արմավիրի մարզում Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը հսկայական քանակությամբ Կառավարության կողմից սուբսիդավորվող էժան դիզվառելիք են ձեռք բերել:

Արամ Մանուկյանը մատնանշեց երկու պատճառ, որոնք բխում են քաղաքագիտության կանոններից:

«Առաջինն այն է, որ իշխանությունն այնքան է հղփացել, այնքան է ցինիկացել, որ ինքն է իրեն պատկերացնում ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն, ե՛ւ դատավոր, ե՛ւ պատժող…«Պետությունը ես եմ» ցինիկ արտահայտությունն այսօր իշխանությունն ինքն իր վրա կիրառում է: Դա բերում է պատերազմի՝

իրենց ներսում: Այդ դեպքում սկսում է ճաքեր առաջանալ իշխանության ներսում:

Երկրորդը՝ ավտորիտարիզմի էտապներից մեկն է հանդիսանում այն, որ իշխանական քաղաքական մենաշնորհը այնքան է խորանում, որ սկսում է հոտել ներսից: Այսօր նաեւ այդ պրոցեսն է գնում ներիշխանական մոնոլիտում: Իրենք իրենց ուտելու պրակտիկան տարբեր երկրներում է եղել»,-ԳԱԼԱ- հետ զրույցում շեշտեց Արամ Մանուկյանը:

Պատասխանելով հարցին, թե միմյանց հոշոտելու, ներսից ճաքեր տալու վերջին արդյունքը ո՞րն է լինելու՝ նշեց. «Երկու ելք կարող է լինել: Սերժ Սարգսյանը կարող է երկուսին էլ պատժել, եւ մոնոլիտը ավելի ուժեղացնել կամ որոշակի ազատություն տալ: Ընդ որում, երկու ճանապարհն էլ՝ ե՛ւ մոնոլիտի ավելի ուժեղացումը, ե՛ւ

հարաբերական ժողովրդավարություն թույլ տալը իրենց իսկ համակարգում, նորից շարունակելու է նույն պրոցեսը: Այսինքն՝ դրանից ավտորիտար պրեսինգը ուժեղանալու է, որը էլի կարող է բերել ըմբոստացման կամ ներքին խժդժությունների»:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը դեռեւս լռում է եւ կարծես հետեւում է երկու կողմերի հեռակա «բացահայտումներին»: ԱԺ պատգամավորը կարծում է, որ այդ լռությունը երկար չի տեւելու: «Նա պետք է արձագանքի: Ինքը չի կարող չարձագանքել»:

Արամ Մանուկյանը անդրադարձել է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Անցումային շրջանում գտնվող երկրներ — 2013» զեկույցին: Հիշեցնենք, որ Հայաստանը դասվել է կիսաավտորիտար երկրների շարքին: Ա. Մանուկյանը գտնում է, որ հատկապես վերջին երկու ընտրություններից հետո Հայաստանում նկատվում է ռեգրես. «Վեկտորը գնում է ավելի խորը ավտորիատարացում»,-շեշտել է պատգամավորը:

Ա. Վարդանյան

Լուսանկարը՝ haynews.am

Back to top button
Close