Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

Լռում ես, որ ի՞նչ անես

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ եւ ԱԺ նախագահ հարաբերություններում ակնհայտ լարվածություն է նկատվում: Տարբեր վերլուծաբանների գնահատմամբ՝ երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ սկսվել է կոմպրոմատների «պատերազմ»: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով այս ամենին՝ քաղաքագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նշել է հետեւյալը. «Փաստացի կողմն այն է, որ իշխանության ներսում ամեն չէ, որ հարթ է, եւ իշխանության մեջ կան տարբեր, այսպես ասենք, ազդեցության խմբեր, եւ իմ պատկերացմամբ՝ դրանք հենց ներկայացնում են այդ տարբեր թեւերը, որտեղ կան ներքին հակասություններ»: Վերլուծաբանը հավանական է համարում այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանը գործում է առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնության:

«Ի վերջո, ամեն ինչ 100 տոկոսով վերահսկելը անհնար է, եւ ես չեմ բացառում, որ դա նաեւ այդպես է, եւ բոլորն ունեն նաեւ իրենց շահերը, որոնք ոչ միշտ են համընկնում Սերժ Սարգսյանի կարծիքի հետ»:

Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում Սերժ Սարգսյանի լռությունը մեր այս հարցին Ռուբեն Մեհրաբյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Դա արդեն, կարծում եմ, պետք է հարցնել Սերժ Սարգսյանից նախ եւ առաջ, թե ինչո՞ւ է նա լռում, որովհետեւ ես չեմ կարծում, որ հիմա լռելու լավագույն ժամանակն է, մանավանդ երբ մենք, փաստորեն, 5 տարի փոփոխությունների մասին խոսում ենք եւ դրական տեղաշարժ չենք տեսնում: Մենք տեսնում ենք խիստ բացասական համարում ունեցող անձանցով համալրված Կառավարության վերանշանակում, մենք տեսնում ենք միայն կոսմետիկ ինչ-որ փոփոխություններ այն իմաստով, որ եկեք այնպես անենք, որպեսզի բան չանենք այս ոճի մեջ, եւ ես կարծում եմ, որ պետք է արդեն դիրքորոշում հայտնել»:

Ըստ նրա՝ հնարավոր չէ միաժամանակ ե՛ւ փոփոխություններ անել, ե՛ւ միաժամանակ այդ փոփոխությունները չանել: Եթե անգամ փոփոխություններ լինեն, ապա, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, կհայտնվեն մարդիկ, որոնց սրտով այդ ամենը չի լինի, եւ նրանք կկորցնեն իրենց նախկին ազդեցությունը: «Հիմա արդեն հնարավոր չէ այնպես անել, որ բոլորին լավ լինի: Նախ եւ առաջ պետք է լավ լինի քաղաքացիներին, եւ կարծում եմ, որ ցանկացած իշխանության ֆունկցիան կայանում է դրանում»,- նշել է նա:

Ի վերջո, ինչպիսի՞ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը. Հովիկ Աբրահամյանին, թե՞ Տիգրան Սարգսյանին նախապատվությունը կտա հանրապետության նախագահը՝ մեր այս հարցին վերլուծաբանը պատասխանել է այսպես. «Ես կարծում եմ՝ այդ որոշումը պայմանավորված կլինի մի հանգամանքով, որ կընտրվի այն տարբերակը, որը լավագույնս կամրապնդի իր դիրքերը: Իսկ թե դա ինչ դրսեւորում կլինի, դրանք արդեն կախված են լինելու շատ ու շատ այլ հանգամանքներից, եւ կանխատեսելը հիմա մի քիչ անշնորհակալ գործ կլինի: Ամեն դեպքում շարժառիթները, ես կարծում եմ, որ դա կլինի, եւ դա էլ բացատրելի է բոլոր առումներով, իսկ մյուս կողմից՝ եկեք այսպես չասենք, որ մենք գործ ունենք այդքան էլ իրար հակասող բեւեռների հետ: Ի վերջո, այնտեղ կան բազմաթիվ ընդհանուր շահեր, եւ մենք պետք է ասենք, որ ընդհանուրը ամեն դեպքում շատ ավելի շատ են, քան հակասություն առաջանցող գործոնները»:

Փայլակ Ֆահրադյան

Back to top button
Close