Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

«Ադրբեջանը սիրում է զենք ցուցադրել, բայց զենք ցուցադրելով ոչ մի պատերազմ չի հաղթվել»

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այսօր հարեւան Ադրբեջանում անցկացված զորահանդեսին, որում ցուցադրվել են նաեւ նոր զինատեսակներ:

«Ադրբեջանը սիրում է զենք ցուցադրել, բայց զենք ցուցադրելով ոչ մի պատերազմ չի հաղթվել: Պատմությանը հայտնի չեն նման դեպքեր, որ եթե զենք է գնում, արդեն ավտոմատ հաղթում է: Ադրբեջանը եւս այդ օրինակը գիտի, իր կաշվի վրա զգացել է մի քանի անգամ»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը եւ ուղղակի հիշեցրեց, որ հունիսի 26-ը՝ այն օրը, երբ Ադրբեջանը Բաքվում զորահանդես է կազմակերպում՝ նշելով իր բանակի ստեղծման օրը, պատմական օր է նույն Ադրբեջանի համար:

«Այս օրը ադրբեջանական բանակի «ամենափայլուն» պարտություններից մեկի օրն է՝ Մարտակերտի ազատագրության գործողության: Եւ դա պետք է որ իրենց ավելի շատ դաս տա, քան թե ինչ- որ զինտեխնիկայի ցուցադրությամբ ահաբեկել հակառակորդին»:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորահանդեսի վերաբերյալ այլ մեկնաբանություն հայկական կողմը չի հնչեցնում, քանի որ զբաղված են մարտական պատրաստվածության, անվտանգության ապահովմամբ, բանակի կատարելագործմամբ…

ՊՆ խոսնակը կրկնեց Սեյրան Օհանյանին, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը: Խոսքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին է:

«Պարզ է, որ իրենք պատրաստվում են պատերազմի: Բնականաբար, Ադրբեջանի սպառազինումը մեզ չի կարող ընդհանրապես չմտահոգել: Եթե մենք ասում ենք, որ վերահսկում ենք իրավիճակը, եթե մենք ասում ենք՝ մենք գիտենք, թե որը որից հետո է, դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես մատների արանքով ենք նայում իրենց սպառազինությանը: Դա մեզ համար մտահոգիչ է, բայց մենք համարժեք քայլեր ենք ձեռնարկում»:

Ա.Վարդանյան

Back to top button
Close