Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

«Բյուջեն` իշխանությունների հարստացման գլխավոր աղբյուրը»

«Բարի ավանդույթները շարունակվում են»,-ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ավելացնելով, որ դա ասելով ի նկատի ուներ և´ հարկահավաքությունը, և´ բյուջեի ծախսումը, քանի որ այն արդյունավետությունը, որը անհրաժեշտ է ՀՀ-ին, տեղի չի ունենում: Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի` բյուջեն շարունակում է մնալ իշխանությունների հարստացման գլխավոր աղբյուրը: «Կառավարման համակարգի արդյունավետությունը չի բարձրանում, կոռուպցիայի դեմ պայքար չի տարվում, և որ ամենակարևորն է` հասարակությունը Կառավարությանը չի վստահում»:

Նա անդրադարձել է նաև վարչապետի և Նավասարդ Կճոյանի` օֆշորում ընկերության բաժնետեր լինելու խոսակցություններին: Արմեն Մարտիրոսյանին հատկապես զարմացրել է Աշոտ Սուքիասյանի հայտարարությունը . «Ամենաբարձր գործարարը հայտարարում է, որ ՀՀ-ում չկա օրինական բիզնես, բիզնես կարող էս ունենալ միայն այն դեպքում, եթե ունես բարձր հովանավորչություն»: Սակայն Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրեց նաև, թե ինչու այդ դեպքում Աշոտ Սուքիասյանի կողմից չի նշվել Սերժ Սարգսյանի կամ կաթողիկոսի անունները, քանի որ իրենք էլ ավելի բարձրաստիճան են:

«Վերահսկիչ պալատի նախագահի ասածներին ի լրումն ԱԺ նախագահն ասում է` ժամանակն է, որ այդ մարդիկ ազատվեն պաշտոններից: Այսինքն` մինչ այդ ժամանակը չէր, մինչ այդ թույլատրելի էր թալան իրականացնել, այդ թվում նաև այն ժամանակահատվածում, երբ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ էր և տարածքային կառավարման նախարար և հենց բյուջեի կարևորագույն ծախսման խողովակներից մեկի ղեկավարը»- նշել է Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը խոսել է նաև իրենց Գորիս կատարած այցի մասին, որտեղ նրանց առաջին քայլը եղել է Բուդաղյանների ընտանիքին ցավակցություն հայտնելը: Բանախոսի կարծիքով` չի կարելի Սուրեն Խաչատրյանի կամ նրա թիմի յուրաքանչյուր ներկայացուցչի թողնել Սյունիքում որևէ պաշտոնի: Հիմա, ըստ Մարտիրոսյանի,  վախի մթնոլորտ Սյունիքում չկա:

Լյուդմիլա Գարեգինյան

Back to top button
Close