Միջազգային

Ուկրաինայում «Աջ սեկտորի» զինյալների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր եւ վիրավորներ

Ուկրաինայի Մուկաչեւո քաղաքում «Աջ սեկտորի» զինյալների մասնակցությամբ հրաձգություն է տեղի  ունեցել, ինչի հետեւանքով տուժել է 9 մարդ, այդ թվում 3 պատահական անցորդ, կա 3 զոհ,- հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

«15-20 զինյալներից բաղկացած խումբը եկել է օբյեկտ, որը պատկանում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Միխայիլ Լանյոյին»,-հայտնել է ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

Նրա խոսքերով, կոնֆլիկտը հարթելու համար ժամանել են ոստիկանական խմբեր, որոնց վրա զինված անձիք կրակ են բացել ինքնաձիգերից եւ նռնականետերից: Շարքից հանվել է ոստիկանական 2 ավտոմեքենա:

Հաղորդվում է, որ այդ իրադարձությունների հետ կապված, «Աջ սեկտոր»  ռազմա-քաղաքական շարժման բոլոր ստորաբաժանումները մարտական պատրաստվածության վիճակի են բերվել: Շարժման անդամներն իրենց հերթին հայտնել են, որ նախահարձակ են եղել պատգամավոր Միխայիլ Լանյոյին հավատարիմ զինված անձիք, որոնց աջակցել են որոշ իրավապահներ:

Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ Մուկաչեւոյում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ եւ կկատարվի հետաքննություն միջադեպի հանգամանքները պարզելու համար:

11714320_708351602626783_1291865669_n

https://www.youtube.com/watch?v=BeSEO05mXCw

Աղբյուր` ՈՒՆԻԱՆ

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close