Նորություններ

ԳԱԼԱ news. 11 հուլիսի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:

♦«Լրագրողն իրեն պահել է  ցուցարարի նման, այդ իսկ պատճառով բռնության է ենթարկվել»: Այս կարծիքն առաջ են քաշել ոչ միայն ոստիկանները, այլեւ որքան եւ զարմանալի է, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Ոստիկանություն-հասարակական կազմակերպություն տեսակետների համընկնումն առնվազն կասկածելի է, եւ կարելի է որոշակի հետեւություններ անել…

♦Բաղրամյանի պայքարի հանգուցալուծումը: Ո՞ր դեպքում շարժումը նոր թափ կստանա: Քաղաքագետ Սարո Սարոյանի տեսակետն «Առանցքում» հաղորդման շրջանակներում:

♦Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ երեկոյան եւ գիշերային ժամերին փակ լինելը բեռնափոխադրողների համար խնդիրներ է հարուցում: Վրացական կողմը ընդառաջել է միայն երեք ժամով, հերթերը Լարսում շարունակվում են:

♦Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով հիմնական տուժող Հարություն Զաքարյանին դատախազ Հակոբ Ենոքյանը զգուշացրել է, որ Ս. Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տալը կարող է թանկ նստել իր վրա: Տուժող կողմն այս մասին տեղյակ է պահել իրավապահ մարմիններին:

♦Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը հարմարվում է իր նոր բնակավայրին՝ Լեռնային Ղարաբաղին: Ստերլիգովն իր ապագա պլանների մասին պատմել է Vesti-ին տված հարցազրույցում:

♦Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ ողջունում է այն մարդկանց, ովքեր Արցախն ընտրում են հանգստի կամ բնակության վայր, սակայն բացառվում է, որ Ղարաբաղը դիտվի քրեական հետապնդման մեջ գտնվող մարդկանց համար թաքստոց:

Back to top button
Close