Սպորտ

Սերենա Ուիլյամսը`«Ուիմբլդոնի» չեմպիոնուհի

«Ուիմբլդոնի» կանանց մենապայքարի եզրափակիչ խաղում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն առավելության հասավ մրցաշարի հայտնություն իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի նկատմամբ: 1 ժամ, 24 րոպե տևած խաղում Սերենան հաղթեց երկու սեթում` 6:4, 6:4 հաշվով:

Այս տիտղոսը Սերենա Ուիլյամսի կարիերայում 68-րդն է: Ընթացիկ մրցաշրջանում ամերիկուհին հաղթել է նաև «Մեծ Սաղավարտի» նախորդած մրցաշարերում` Ավստրալիայի Բաց առաջնությունում և «Ռոլան Գարրոսում», իսկ առջևում «US Open»-ն է:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենապայքարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է վաղը. տիտղոսի համար պայքարելու են աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը:

timthumb (2) timthumb (3) timthumb (4) timthumb (5) timthumb (6) timthumb (7)

Back to top button
Close