Միջազգային

«Ղրիմը ռուսաստանյան տարածք է եւ այդպիսին էլ կմնա». Բուրջանաձե

Ղրիմը համարվում է ռուսաստանյան տարածք եւ ապագայում էլ կմնա այդպիսին,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում:

«Ղրիմը ռուսաստանյան է, եւ ինձ թվում է, որ այդպիսին էլ կմնա: Սա ռուսամետ դիրքորոշում չէ, սա ընդամենը  փաստերի արձանագրում է»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, ասել է Բուրջանաձեն:

Նրա խոսքերով, որպեսզի արագացնեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Վրաստանի իշխանությունը չպետք է վախենա  ռուսամետ անվանվելուց:

«Իրականում պետք է լինել վրացամետ եւ հիշել, որ վրացիների շահերից է բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Առանց երկխոսությունների, առանց լուրջ բանակցությունների հնարավոր չէ դուրս գալ այն փակուղուց, որում հայտնվել են մեր հարաբերությունները»- ավելացրել է Նինո Բուրջանաձեն:

Աղբյուր՝  «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button
Close