Միջազգային
Պերմում փլուզվել է բնակելի շենք. 1 մարդ զոհվել է, մի քանիսը ստացել են վնասվածքներ
ՌԴ Պերմ քաղաքում փլուզվել է հինգհարկանի բնակելի շենքի ճակատային մասը: Փլուզման հետեւանքով տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում,-տեղեկացնում է BBC-ն:
Հետաքննության տվյալներով, շենքի փլուզման պատճառը կարող է լինել առաջին հարկում վերափոխված խանութը: Ձերբակալվել է շենքը սպասարկող «Моторостроитель» ընկերության գլխավոր տնօրենը:
Ինչպես փոխանցում են ԱԻ նախարարությունից, շենքի 8 բնակիչներ գտնվում են քաղաքի հիանդանոցներից մեկում:
Հարուցվել է քրեկան գործ: Սպասարկող ընկերությունում ընթանում է փաստաթղթերի առգրավման գործընթացը:
Պերմի քաղաքապետը տեղեկացրել է, որ փլուզված շենքի բնակիչներին բնակարաններ կհատկացվեն քաղաքի բնակարանային ֆոնդից:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան