Նորություններ

Վարդավառին հաջորդող մեռելոցը ոչ աշխատանքային օր է. Կառավարությունն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով երկու հարց:

Առաջին հարցը վերաբերվում է Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը ոչ աշխատանքային սահմանելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր»:

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են նաեւ, որ հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը:

Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

Օրակարգի հաջորդ հարցը գաղտնի է եղել:

Back to top button
Close