Հունաստանի վերջին հնարավորությունը
Հունաստանի խորհրդարանը համաձայնություն է տվել եվրագոտու մյուս 18 պետություններին ներկայացնել պարտքերի մարման և ճգնաժամից դուրս գալու վերջնական ծրագիրը,-հաղորդում է BBC-ին:
Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի խորհրդարանին ներկայացրած հակաճգնաժամային ծրագիրն անվանել է «բարեփոխումների դժվարին ծրագիր», ինչը սակայն երկիրը եվրագոտում մնալու հնարավորություն է տալիս:
Հունաստանի վարչապետը համաձայնել է բարձրացնել հարկերը, կրճատել ծախսերը և արմատական տնտեսական բարեփոխումներ իրականացնել, ինչը պահանջում են Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը եւ ԱՄՀ-ը:
Ներկայացված առաջարկների փաթեթը պարտատերերի հետ բանակցությունների հիմք է ծառայելու, իսկ հուլիսի 12-ին Եվրամիության երկրները գագաթաժողով են հրավիրել հակաճգնաժամային ծրագիրը քննարկելու նպատակով:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան