Միջազգային մամուլի տեսություն

Ինչու են Հունաստանը եւ Իրանը պատրաստ մարտահրավեր նետել ամբողջ աշխարհին

«Հունաստանի եւ Իրանի հետ գերտերությունների բանակցությունները ձգձգվեցին, եւ խոշոր երկրներում աճում է լարվածությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրենց փոքր զրուցակիցները չեն խոնարհվում իրականության առջեւ եւ չեն ընդունում փոխզիջումները»,- The Christian Science Monitor-ում գրում է մեկնաբան Հովարդ Լաֆրենչին:

«Հունաստանի եւ Իրանի վարքագիծը ցույց է տալիս, որ այդ երկրներն առաջ են շարժվում ավելի անցողիկ շարժառիթներով, օրինակ, արժանապատվությունը եւ փոխադարձ հարգանքը»,- շարունակում է հեղինակը, բայց «որոշ դիվանագետներ ու ​​վերլուծաբաններ ասում են, որ եթե այս երկրների հպարտությունը գնա շատ ավելի հեռուն, նրանք կարող են նվազեցնել ճգնաժամից դուրս գալու իրենց ճանապարհը գտնելու հնարավորությունը»:

«Եվ Իրանում, եւ Հունաստանում տասնամյակներ շարունակ մշակվել են պատմություններ վիրավորանքների վերաբերյալ»,- ասում է Դյուկի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Պիտեր Ֆիվերը: «Այդ մթնոլորտում Մերկելը վերափոխվում է Ադոլֆ Հիտլերի, իսկ Ամերիկան Օբամայի օրոք՝ 1950-ականների Ամերիկայի [Թեհրանում հեղաշրջումը կազմակերպող, որի ընթացքում իշխանության եկավ շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլեւին]»: Ֆիվերի կարծիքով «իրանական եւ հունական պատվիրակությունների համար այս պատմությունները ծառայում են որպես զտիչ քաղաքական դրվագների խեղաթյուրման համար»:

Ինչպես պարզաբանում է Մարկ Հիբբսը Քարնեգի հիմնադրամից՝ փոքր երկրների պատմությունը, որոնք արդեն երկար ժամանակ պայքարում են մեծամիտ գերտերությունների անարդարությունների դեմ, հանդիսանում է իրանական հռետորաբանության հիմնական շարժառիթը: «Ըստ նրա՝ Իրանը հայտարարել է, որ ունի ազգային միջուկային էներգետիկ ծրագրի իրավունք եւ ներկայացնում է այդ իրավունքը խլելու միջազգային ջանքերը»:

«Հունաստանում այս պատմությունը գրեթե դուրս է եկել կիրառումից այն օրվանից, երբ նա միացավ հզոր ակումբին, որը կոչվում է Եվրոպական Միություն, եւ հետո մտավ ընտրյալների ավելի նեղ շրջանակ՝ Եվրագոտի»,- ընդգծում է Հիբբսը: Սակայն Հունաստանը դարձյալ խոսեց այն մասին, որ իրեն ճնշում են, եւ Գերմանիայի առանցքային դերն ազգային պարտքի վերաբերյալ բանակցություններում հիշեցրեց հույներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ​​օկուպացիայի մասին:

Հիբբսը կարծում է, որ երկու երկրների մոտ առկա է «պատմական ամնեզիա»: «Իրանցիներից դուք լսում եք զրույցներ իրավունքների ու արժանապատվության մասին, բայց չեք լսում խոստովանություններ, որ իրենց երկիրը երկու տասնամյակ պարբերաբար խախտել է միջուկային ծրագրի միջազգային պարտավորությունները»,- նշում է փորձագետը: Նաեւ չի լսվում, որ «հույները խոստովանեն, թե իրենք հայտնվել են նման փլուզման առջեւ ժամանակին [ֆինանսական] պարտավորությունների չկատարման պատճառով»:

Սակայն Հիբբսն ընդգծում է, որ հավասարության նշան դնել հունական եւ իրանական իրավիճակների միջեւ վտանգավոր է:

Աղբյուր` The Christian Science Monitor

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

Back to top button
Close