Նորություններ

Բիբինը դարձյալ խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցող ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը լքեց դահլիճը: Նա չպատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, թեեւ հասցրեց լսել դրանիցից մի քանիսը՝ օրինակ՝ ճի՞շտ է, որ Սամվել Կարապետյանն է պատրաստվում գնել ՀԷՑ-ը: Նա լրագրողներին խորհուրդ տվեց այդ հարցերով դիմել ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանին:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց հանրագումարում պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով: Որոշումը կկայացվի այսօր:

ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ, միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով, որպես հիմնավորում ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:

Back to top button
Close